Ասուլիս` նվիրված Եվրոպական եւ ասիական մեդիաների ֆորումի արդյունքներին
24-11-2011 14:00:00 | |
Նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Եվրոպական եւ ասիական մեդիաների վեցերորդ ֆորումի (ԵԱՄՖ) արդյունքներին:
ԵԱՄՖ-ն առաջին անգամ անցկացվել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից 2006 թ.-ին: Միջոցառման նպատակն է համախմբել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լրագրողական միությունները: Այսօր ԵԱՄՖ-ն բացառիկ հարթակ է, որը միակն է հետխորհրդային տարածքում: Այն թույլ է տալիս ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին քննարկել եւ կանխատեսել մեդիաոլորտի զարգացման գործընթացները, ինչպես նաեւ փորձ փոխանակել:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են`
- Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը,
- Ռուս-հայկական սլավոնական համալսարանի Գործնական լրագրության ամբիոնի վարիչ, «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը,