Динамика национализма в России и Южный Кавказ


New Arena production-ը` «Սև ապրիլ» նախագծի մասին

  • 26-10-2015 18:00:00   | Армения  |  

Հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 18:00-ին տեղի կունենա  ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի և New arena production-ի համատեղ  «Սև ապրիլ» նախագծի միջոցառումը։  

«Սև ապրիլ» նախագծի հիմքը դրվեց 2014 թ. օգոստոսին: Ցեղասպանության թեմայով միաժամանակ ընթացող երկու ծրագրերը միավորվեցին, կայացավ Արա Գևորգյանի և New Arena production-ի համագործակցությունը, և ահա պատրաստ են «Սև ապրիլ» նախագծի առաջին տեսահոլովակները` «Remember»-ը և «Կանք ու կլինենք»-ը:

Երաժշտության հեղինակն Արա Գևորգյանն է, հայերեն խոսքերի հեղինակը՝ Լևոն Բլբուլյանը, անգլերեն տարբերակինը՝ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, որը ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիություն ստացավ:

Նախագիծը մեծամասշտաբ բողոքի ակցիա է, որի ընթացքում տարբեր երկրներից հայկական և ոչ հայկական երգչախմբերը երգը կատարեցին իրենց երկրների խորհրդանիշների մոտ և տեսանյութերն ուղարկեցին կազմակերպիչներին: Նկարահանումների վերջակետը դրվեց ապրիլի19-ին: Նախագծի վերջին նկարահանումները, որոնցմասնակցեցին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը,իրականացվեցինՑեղասպանության հուշահամալիրում:

Նկարահանման ժամանակ 500-ից ավելի մարդ պատկերեց հայոց պատմության ամենացավոտ թվականը` 1915-ը: Մեկամյա արշավն ու ակցիաները ներառված են տեսահոլովակներում:

«Remember»-ը և «Կանք ու կլինենք»-ը «Սև ապրիլ» նախագծի դեռ առաջին քայլերն են: Նախագիծը շարունակական է լինելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել New Arena production՝ 041 72 73 73, 041 93 87 54 հեռախոսահամարներով և [email protected] հասցեով, կամ այցելեք ֆեյսբուքի մեր պաշտոնական էջը` https://www.facebook.com/blackapril1915?ref=hl:

 

  -