В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция в связи с признанием Армянского Волкодава Гампра армянской породой собаки


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` Հայկական գելխեղդ Գամփռը հայկական շան ցեղատեսակ ճանաչելու կապակցությամբ

  • 10-05-2011 13:00:00   |   |  
Մայիսի 10-ին` ժամը 13:00, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա ասուլիս` Հայկական գելխեղդ Գամփռը հայկական շան ցեղատեսակ ճանաչելու կապակցությամբ:

Ասուլիսի բանախոսներն են`

Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետտա Գաբրիելյանը,

Հայաստանում Միջազգային կինոլոգիական միության տեխնիկական տնօրեն Սերգեյ Գաբրիելյանը,

«Մխիթար» (Հայկական գելխեղդներ - ԳԱՄՓՌ) բուծարանի տնօրեն Վահան Մխիթարյանը,

Հայաստանի կինոլոգիական միության գլխավոր անասնաբույժ Կարապետ Պետրոսյանը:



Միջազգային կինոլոգիական միությունը (IKU - International Kennel Union) տոհմային կոմիտեի նիստում Հայկական գելխեղդ Գամփռը պաշտոնապես ճանաչել է հայկական ազգային շան ցեղատեսակ: Հայկական գելխեղդ Գամփռը գրանցվել է IKU ցուցակում 204 համարի տակ:

Ցեղատեսակի ճանաչման ուղղությամբ «Արագիլ» ակումբի կինոլոգիական բաժանմունքի (ք. Երեւան) կողմից աշխատանքները տարվել են 1997թ.-ից սկսած: Ցեղատեսակի ճանաչումը եւ գրանցումը հնարավոր դարձավ Հայաստանի կինոլոգիական եւ կինոլոգոսպորտային միության ստեղծումից հետո: 2010թ. Հայկական պատվիրակությունը Բուրգասում (Բուլղարիա) 17 մասնակից երկրների ներկայությամբ հանդես եկավ պատմական զեկույցով, որը հաստատում էր ցեղատեսակի հայկական ծագումը: Մեծ աջակցություն ցուցաբերվեց Ռուսաստանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի պատվիրակությունների կողմից:

Ժամանակին Թուրքիային հաջողվեց գրանցել ցեղատեսակը Անատոլիական Ղարաբաշ (սեւ գլուխ) անվան տակ` ըստ այն տեղանքի անվան, որը վերաբերում է պատմական Հայաստանին: Այժմ ցեղատեսակի ճանաչման մասին վկայականում որպես ծագման երկիր նշված է Հայաստանը:

Միջազգային կինոլոգիական միությունը միավորում է ԱՊՀ, Եվրոպայի եւ Ամերիկայի խոշորագույն կինոլոգիական միությունները (17 երկիր): IKU պայմանագիր ունի FCI (Fռdռration Cynologique Internationale) անդամ շուրջ 70 երկրների հետ:

  -