<br /> В Международном пресс-центре «Новости» состоится пресс-конференция, посвященная Международному дню театра<br />


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Թատրոնի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս կհրավիրվի

  • 25-03-2011 13:00:00   |   |  
Մարտի 25-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Թատրոնի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս:

Հյուրերն են Երեւանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, թատրոնի եւ կինոյի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) հաստատվել է 1961թ.-ին Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի (International Theatre Institute, ITI) կողմից եւ ամեն տարի մարտի 27-ին նշվում է ITI կենտրոնների եւ թատերական միջազգային ընկերությունների կողմից:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է` Երեւան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր)։
  -