В Международном пресс-центре «Новости» состоится видеомост Ереван-Москва-Киев на тему: "Последствия природных и техногенных катастроф"


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա-Կիեւ տեսակամուրջ` «Բնական եւ տեխնածին աղետների հետեւանքները» թեմայով

  • 22-03-2011 15:00:00   |   |  
Մարտի 22-ին, ժամը 15:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա «Բնական եւ տեխնածին աղետների հետեւանքները» թեմայով Երեւան-Մոսկվա-Կիեւ տեսակամուրջը:

Երեւանից տեսակամուրջին կմասնակցի`

- ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Գեոֆիզիկայի եւ ինժեներական սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`

- Ռոսհիդրոմետի ,Թայֆունե ոչ կառավարական կազմակերպության գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Շերշակովը,

- ՌԳԱ-ի Շմիդտի անվան Երկրագնդի ֆիզիկայի ինստիտուտի մայրցամաքային սեյսմիկության եւ սեյսմիկ վտանգի կանխատեսման լաբորատորիայի վարիչ Ալեքսեյ Զավյալովը,

- Ա. Մ. Օբուխովի անվան Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գինզբուրգը:

Կիեւից տեսակամուրջին կմասնակցեն`

- Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Գեոֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Կենձերան,

- Չեռնոբիլի ԱԷԿ-ում աղետի վերացման օպերացիայի մասնակից Վլադիմիր Տոկարեւսկին:

  -