В Международном пресс-центре «Новости» состоится видеомост Ереван-Москва<br />


«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ

  • 28-02-2011 15:00:00   |   |  
Փետրվարի 28-ին, ժամը՝ 15:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` «Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով:

Տեսակամուրջի ընթացքում կամփոփվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած աշխատանքային այցի եւ փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման արդյունքները: Բացի այդ, փորձագետները կքննարկեն ռուս-հայկական հարաբերությունների ժամանակակից իրավիճակը եւ հեռանկարները փոխգործակցության հնարավոր բոլոր ոլորտներում:

Երեւանից տեսակամուրջին կմասնակցեն`
- Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,
- ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`
- Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը,
.
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է` Երեւան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր).


  -