«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա GITI 2010-ին մասնակցած հայկական ՏՏ-ընկերությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
18-11-2010 13:30:00 | |
Նոյեմբերի 18-ին, ժամը 13:30-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային ամենամյա երրորդ համաժողովին (GITI) մասնակցած հայկական ընկերությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
GITI-ի համաժողովն անցել է նոյեմբերի 10-12-ը Թբիլիսիում: Միջոցառման նպատակն է խթանել Կենտրոնական Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի մասնավոր հատվածների, ՏՏ-ընկերությունների եւ ՏՏ -ասոցիացիաների համագործակցությունը:
Հայկական պատվիրակության կազմում 13 ընկերություն է եղել: Հայկական ընկերությունները հինգ անվանակարգերում հաղթող են ճանաչվել, այդ թվում` «Լավագույն մուլտիմեդիոն նախագիծ», «Տարվա լավագույն ինտեգրատոր», «Լավագույն բիզնես որոշում», «ՏՏ-նախագծի լավագույն առաջարկ», «Լավագույն B2B որոշում»: