Տեղի կունենա մամլո ասուլիս` նվիրված «Armnet Awards» առաջին համահայկական ինտերնետային մրցույթի մեկնարկին
02-11-2010 13:00:00 | |
Նոյեմբերի 2-ին` ժամը 13:00-ին, «Էրեբունի Պլազա» բզնես կենտրոնի 9-րդ հարկում (Մենուա դահլիճ) տեղի կունենա մամլո ասուլիս` նվիրված «Armnet Awards» առաջին համահայկական ինտերնետային մրցույթի մեկնարկին:
Մրցույթի կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia կազմակերպությունները եւ Circle.am կայքը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո:
Մրցույթի նպատակն է բացահայտել եւ պարգեւատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:
Ընթացակարգը նախատեսում է երկփուլ քվեարկություն հանրության եւ միջազգային ժյուրիի կողմից:
Նախագծի շրջանակներում դեկտեմբերի 3-4 տեղի կունենա ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանից ժամանած մասնագետներ: Մրցույթը կեզրափակվի մրցանակաբաշխության արարողությամբ: