В Международном пресс-центре «Новости» состоится видеомост Ереван - Москва «Итоги визита Дмитрия Медведева в Армению»


Տեղի կունենա Երեւան-Մոսկվա տեսակամուրջ` «Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով

  • 23-08-2010 14:00:00   |   |  
Օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա «Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջը:

Երեւանից տեսակամուրջին կմասնակցեն`

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը,
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը,
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը,


Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն`

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը,
Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը,
Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
  -