Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո՝ Երևանում

23-02-2020 19:00:00   | Армения  |  
 


 
Կովկասյան շանսոնի սիրահարների համար հաճելի անակնկալ է սպասվում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 23-ին կանցկացվի կովկասյան շանսոնի երեկո: Երեկոյի հատուկ հյուրն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը, ով հայտնի է ոչ միայն շանսոն ոճի, այլ նաև՝ ջազ կատարումներով: Վերջինս ազգությամբ հայ է,
ծնվել է Բաքվում, բայց գործունեությունը ծավալել է Ռուսաստանում:
 
Երեկոն լի կլինի անակնկալներով՝ կներկայացվի նոր երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը Միխայիլ Միրզաբեկովն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»: Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է.
 
«Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ
բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»:
 
Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը:
 
Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am և toms.am կայքերում
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 1886 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին