Փետրվարի 19-ին ժամը 10.00-12:00-ին գրքերի նվիրատվություն կկազմակերպվի վարչական մասնաշենքում գործող գրքափոխանակության անկյունում, 14:00- 16:00-ը՝ թամանյանական մասնաշենքի նախամուտքում:
Ժամը 11.00-ին թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն:
Ժամը 12.00-ին Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում կբացվի Ուրուգվայական անկյուն:
Ժամը 15:00-ին Ազգային գրադարանի աշխատակիցները կայցելեն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան եւ թանգարանին կնվիրեն Ամենայն Հայոց բանաստեղծի գրքերի օտարալեզու թարգմանություններն ու մատենագիտության օրինակներ:
Գրադարանի աշխատակիցները կայցելեն Լոռու մարզ և նույն ժամին գրքեր կնվիրեն նաեւ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանին: