Տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը

  • 14-03-2020 20:00:00   | Армения  |  

 Արամ Խաչատրյանի անվան  համերգասրահում  մարտի 14-ին ժամը 20-ին տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։
 
Գարի Քյոսայանը երկար տարիներ ապրելով  և ստեղծագործելով ԱՄՆ-ում համագործակցել է հանրահայտ ջազ երաժիշտների հետ և իր հրավերով շուրջ երեք տասնյակ երաժիշտ է հյուրընկալվել Երևան ու հանդես եկել բազմաթիվ համերգային ծրագրերով:
 
Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Bobby McFerrin-ը և այլք։ 
Հրավիրյալ  արտիստից  բացի նույն  բեմում կլինեն  նաև   հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը , ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։ 
 
Ամուսինների կարծիքով  այսօրվա  հանդիսատեսը բավականին պահանջկոտ  է, երաժշտասեր,  ունի լավ և սուր լսողություն, գնահատում է արտիստի անկեղծությունը ։
 
«Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը:
 
  -