ԱԳՆ. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը և ասուլիսը

24-02-2020 10:15:00   | Армения  |  
Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ 
 
Փետրվարի 24-ին, ժամը 10:15-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11։30-ին, 
տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ 
 
Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ  ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
 
Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 369 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին