Փետրվարի 26-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է մշակութաբան, հրապարակախոս, «Համահայկական Ազգային համաձայնություն» նախաձեռնության հիմնադիր համակարգող Արթուր Արմինը։
Հաղորդմանը կարելի է հետևել Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ը ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։