Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»

04-12-2020 13:00:00   | Армения  |  



Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։00 «Գրանդ Հոթել Երև
ան»-ում (Աբովյան փող., 14 շենք) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Լեհական մշակույթի օրեր» ծրագրին։
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
·         ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը
 
·         Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Միջազգային
բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը
 
·         Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը
 
 
 
Տեղեկացնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը, որը նվիրված է 1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի 100-ամյակին։
 
Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:
 
Նախագծի շրջանակում կկայանան կինոցուցադրություններ, կբացվի ֆոտոցուցահանդես, տեղի կունենա գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։
 
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77303484
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 294 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին