«Արմենպրես». հյուրն է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը
25-01-2021 11:00:00 | Армения |
Հունվարի 25-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության
պետ Կարեն Թամազյանի ասուլիսը:
Թեմա-Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք
«Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38
-
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)