«Հայրենի ելևէջներ». ստեղծագործում է անմահացած հերոսի 9 տարեկան որդին

02-03-2021 16:15:00   | Армения  |  



 
Մարտի 2-ին ժամը 16:15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ  Ջոտտոյի արվեստանոց թանգարանում կբացվի «Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդես: Այն նվիրված է արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
 
Ցուցահանդեսին կներկայացվեն զոհված լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանի որդու՝ Րաֆֆի Մաթևոսյանի  ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 10-ը:
 
Րաֆֆի Աշոտի Մաթևոսյանը 9 տարեկան է: Տաղանդավոր զավակի հայրը` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը պատերազմի լուրն առնեուն պես մեկնել է ռազմաճակատ, մեկ ամիս շարունակ քաջաբար մարտնչել ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, փրկելով բազմաթիվ մարդկային կյանքեր և հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր շուկա կոչվող համայնքի
տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ: 
Այս պատերազմում անմահացած հերոսները նվիրաբերեցին իրենց կյանքը` պարգևելով խաղաղության իրավունք և պատգամելով մեզ ապրել ու ստեղծագործել: Հավերժ փառք և խոնարհում: Հավատարիմ այդ պատգամին Րաֆֆին շարունակում է ստեղծագործել...
 
https://www.facebook.com/events/268235964661207/?ti=ls
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 169 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին