Հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուլտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի հիշատակին

02-03-2021 14:30:00   | Армения  |  

ԵՊԲՀ կարմիր դահլիճում մարտի 2-ին տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ռազմաբժշկական ֆակուտետի անմահացած ուսանող Ազատ Զաքարյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա առթիվ: Ներկաները նախ ծաղիկներ կխոնարհեն բժշկական համալսարանի զոհված
հերոսների հիշատակին բացված հուշատխտակի մոտ, ապա կանցկացվի պոեզիայի երեկո, որի ընթացքում ապագա ռազմական բժիշկները հանդես կգան Ազատ Զաքարյանի կողմից սիրված հայ մեծանուն գրողների ստեղծագործություններով:
 
Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանման: Միջոցառումը տեղի կունենա մարտի 2-ին, ժամը՝
14:30-ին ԵՊԲՀ կարմիր դահլիճում (մուտքը Աբովյան փողոցից), հասցե՝ Կորյունի 2, վարչական մասնաշենք:
 
Հարցերի դեպքում զանգահարեք (+374 011 ) 621 102 հեռախոսահամարով,  Հասարակայնության հետ կապերի բաժին:
 
 
  -   
Новости Армении и Диаспоры - Ноян Тапан (www.nt.am)

Прочитано 65 раз
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին