«Սպենդիարյան 150». գիտաժողով` նվիրված հայ մեծ դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին
15-04-2021 11:00:00 | Армения |
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին կանցկացվի «Սպենդիարյան 150» խորագրով գիտաժողով` նվիրված հայ մեծ դասականի ծննդյան հոբելյանական տարեդարձին: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի երաժշտական քոլեջների երաժշտագետ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտաշխատողներ:
Գիտաժողովի նախաձեռնողն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: