Կամերային տանը կանցկացվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո

  • 14-04-2021 19:00:00   | Армения  |  
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 14-ին, ժամը 19:00 կկազմակերպվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Երեկոյին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։
 
Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
 
Երեկոյի ընթացքում տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal (Հավերժականի ծնունդը) Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։
 
Կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդ, Լորիս Ճգնավորյանի
Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի На волнах блюза (Բլյուզի ալիքների վրա) ստեղծագործությունները։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
  -