ՏԿԵ նախարարություն. տեղի կունենա առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկի միջոցառումը

  • 14-04-2021 14:00:00   | Армения  |  
Ապրիլի 14-ին՝  ժամը  14։00-ին,  Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղու թիվ 51 հողատարածքում (Հրազդան համայնքի գործող աղբավայրի տարածքում)  տեղի կունենա  առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների մեկնարկի միջոցառումը։
 
Ներկա կլինեն  ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը,  այլ պաշտոնատար անձինք։
 
Աղբավայրը կառուցվում է   ՎԶԵԲ-ի աջակցությամբ  իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում։ Նախատեսվում է կառուցել ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր և երկու մարզերի բոլոր բնակավայրերում ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: 
Ծրագրի ընդհանուր բյուջեն 11,0 մլն եվրո է,  շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին։  
 
 
  -