Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. Արա Քեթիբյանի գրքի շնորհանդեսը
16-04-2021 14:30:00 | Армения |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 16-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա Արա Քեթիբյանի հեղինակած «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները» գրքի (բաղկացած երկու հատորից) շնորհանդեսը:
«Վաշինգտոն Փոստ»-ում 1890-1922 թթ հրապարակված հոդվածներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև արխիվային կարևոր նյութ են, որոնք կարող են օգտագործվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի շրջանակներում:
Այս երկու հատորները մաս են կազմում «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Ամերիկյան մամուլի հրապարակումները» բազմահատորյակի, որտեղ ներկայացված են ամերիկյան հեղինակավոր պարբերականների 1890-1922 թթ հրապարակումները:
Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: