Էդիթ Պրինտ. Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդես

  • 17-04-2021 15:00:00   | Армения  |  

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, սիրով հրավիրում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ հայ գրականության Ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքի շնորհանդեսին, որով կազդարարվի նաև «Ինքնություն» մատենաշարի սկիզբը։
 
Մատենաշարի շրջանակներում ներկայացվելու են հայոց պատմիչների՝ հայի ինքնության ճանաչման համար հիմնաքարային ու դարերի ընթացքում իրենց նշանակությունը չկորցրած աշխատությունները։
 
Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը»՝ նոր, վերահրատարակված տարբերակով, դրվում է ընթերցողի սեղանին։ Այն հինգերորդ դարի մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային ճանաչում է ունեցել։
Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
 
Բանախոսներ՝ 
Տեր Ղազար քահանա Պետրոսյան,
իրավագետ Վարդան Սարգսյան,
«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Նշան Աբասյան,
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող, ձեռագրագետ Գայանե Թերզյան: 
 
 
 
 
  -