«Ակունք» ազգագրական համույթը հանդես կգա «Հայացք» խորագրով համերգով
25-04-2021 19:00:00 | Армения |
«Ակունք» ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) «Հայացք» խորագրով համերգով հանդես կգա Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին, ժամը 19:00: Համերգային ծրագրում Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունն է, երգն ու պարը։
Նշենք, որ համերգին ընդառաջ՝ ժամը 18:00, դահլիճի վերաբացված ճեմասրահում ինքնատիպ ցուցահանդեսի միջոցով կներկայացվեն Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը։ Հավաքածուն տրամադրել է Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը:
Համերգի և ցուցահանդեսի մուտքն ազատ է:
Հարցերի դեպքում կապ հաստատեք PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ