Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառում

  • 23-04-2021 10:30:00   | Армения  |  

Վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 10:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում (Տիգրան Մեծի 34) տեղի կունենա Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Մասնակիցներին կողջունեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
 
Հրավիրում ենք լուսաբանելու և ակնկալում, որ ձեր մասնակցությամբ կնպաստեք մեր երկրում անասնաբույժի մասնագիտության հանրայնացմանը:
 
  -