Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում` ո՞րն է դրանց տարբերությունը, ո՞ր դեպքում ուսուցիչը հնարավորություն ունի աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալ: Անդրադարձ կլինի նաև ուսումնական տարվա ավարտին:
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: