Երևանի պետական կոնսերվատորիայում առաջին անգամ տոնական միջոցառմամբ նշվելու է ԵՊԿ շրջանավարտի օրը

  • 07-05-2021 14:00:00   | Армения  |  

ԵՊԿ-ում մայիսի 7-ը այսուհետև կնշվի որպես կոնսերվատորիայի շրջանավարտի օր։  Այդ օրը՝ ժամը 14:00-ին, կոնսերվատորիայում կհավաքվեն տարբեր ժամանակների ԵՊԿ շրջանավարտները։ 
 
Կոնսերվատորիայի յուրաքանչյուր հարկում կներկայացվի բազմաժանր համերգային ծրագիր․ ճեմասրահում հյուրերին կդիմավորի ԵՊԿ ուսանողական նվագախումբը (դիրիժոր և գեղարվեստական ղեկավար՝ Նատալի Գալստյան), երկրորդ հարկում՝ լարային կվարտետ, երրորդ հարկում ելույթ կունենա քանոնահարների անսամբլը։ Տոնական միջոցառումը կավարտվի ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում՝ ջազ համերգով և ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ուղերձով։ Միջոցառման ընթացքում հյուրերին կներկայացվեն նաև կոնսերվատորիայի առաջիկա ծրագրերը և զարգացման տեսլականը։ 
 
Կոնտակտային անձ՝ 
Սոնա Խաչատրյան
ԵՊԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Հեռ․ +374 99 211987
pr@conservatory.am 
 
 
 
 
  -