«Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառում

  • 08-05-2021 11:00:00   | Армения  |  

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) նախաձեռնած՝ Հայաստանի մարզերի և Արցախի բուժհաստատություններում աշխատող բժիշկների՝ «Շարունակական բժշկական կրթություն» ծրագիրն արդեն 15 տարեկան է։  
 
Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու Հայաստանի առողջապահության ոլորտի համաչափ զարգացմանը մեծապես նպաստող ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղիկունենա մայիսի 08-ին, ժամը՝ 11:00-ին, Առողջապահության նախարարության Հանրապետական գիտաբժշկական գրադարանում։ Հասցե՝ Ռուբինյանց 29/3:
 
2005 թվականին մեկնարկած ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության բնակչության առողջապահական սպասարկման որակը՝ աջակցելով ՀՀ մարզերում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացմանը, մասնագիտական նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, մասնագիտական նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը, ՀՀ մարզերի ու Արցախի բուժհաստատությունների միջև շարունակական կապի ձևավորմանը: 
 
Մինչ օրս «Շարունակական բժշկական կրթություն» ծրագրի շրջանակներում Երևանում գործնական մասնագիտական երկշաբաթյա և չորսշաբաթյա անվճար վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ունեցել 1300 բժիշկներ ՀՀ մարզերից ու Արցախի Հանրապետությունից, որոնք 2011 թվականից ծրագրում ընդգրկվել են՝ Ամերիկահայ բժիշկների միության ֆինանսական աջակցությամբ:  
 
Ավելին, ՀՕՖ-ի և Ամերիկահայ բժիշկների միության հետ կուռ համագործակցության արդյունքում մարզային հիվանդանոցները համալրվել են բժշկական սարքավորումներով, ստեղծվել է մարզային բժիշկների արդյունավետ գործող ցանց: 
 
 
 
 
 
  -