Միջազգային գիտաժողով Երևանի պետական համալսարանում

  • 10-05-2021 14:00:00   | Армения  |  

Մայիսի 10-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում (Գրադարանի մասնաշենք) տեղի է ունենալու «Կլիմայի փոփոխությունը և երեխաները. ազդեցություն, իրավունքներ և մասնակցություն» խորագրով միջազգային գիտաժողով (հիբրիդային):
 
Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի, Բարձր կենսակերպի հիմնադրամի, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան գրասենյակի, Ավստրիայի զարգացման գործակալության, «ShareMusic & Performing Arts» և Հայաստանի փոքր թատրոնի հետ կազմակերպված
գիտաժողովն իրականացվում է Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի և ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի շրջանակում:
 
Գիտաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել փորձագետներին և գիտնականներին` միջազգային գիտական ձևաչափով քննարկելու կլիմայի փոփոխության ու գալիք սերնդի վրա ազդեցությունները:
 
Բացման խոսքով հանդես են գալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Գլոբալ կամպուսի խորհրդի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Նովակը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
 
Միջազգային գիտաժողովին կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
 
 
 
  -