Հայ պարարվեստի մեծանուն վարպետների պուրակի բացումը

  • 12-05-2021 14:00:00   | Армения  |  
Հայաստանի ազգային պարարվեստի միության նախաձեռնությամբ մայիսի 12-ին ժամը 14:00-ին Ալեք Մանուկյան 4 հասցեում՝ Երևանի Օղակաձև զբոսայգում տեղի կունենա հայ պարարվեստի մեծանուն վարպետների պուրակի բացումը: Պուրակի ծառերից յուրաքանչյուրը կոչվելու է հայ պարի անվանի վարպետներից մեկի անունով: Նրանց անունը կրող այդ ծառերը խորհրդանշելու են հայ պարարվեստի նվիրյալ վարպետների  ապրած կյանքն ու գործը, ովքեր պարի միջոցով սերունդների հոգիներում սերմանեցին ազգային մտածողություն և հպարտություն:
Բացմանը ներկա կգտնվեն հայ պարարվեստի անվանի գործիչներ, ինչպես նաև բազմաթիվ պարախմբերի ղեկավարներ:
 Պուրակը բացվում է ի նշան հայ անվանի բալետմայստերների պարարվեստում ունեցած նրանց մեծ վաստակի:
 
 
 
 
  -