Կանցկացվի խորհրդաժողով՝ քննարկելու Արարատյան դաշտի ջրային խնդիրները և դրանց բացասական հետևանքները Հայաստանի համար
14-05-2021 11:00:00 | Армения |
Վաղը՝ մայիսի 14-ին Երևանում տեղի կունենա «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» խորագրով խորհրդաժողով՝ քննարկելու Արարատյան դաշտի ջրային խնդիրները և դրանց բացասական հետևանքները Հայաստանի համար։
Վայրը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահ։
Երբ` Ուրբաթ օրը, մայիսի 14-ին, ժ.11:00-12:45: Lրագրողները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը գրանցման ժամանակ 10:30-11:00 կամ պաշտոնական մասից հետո` ժ.12:45-13:15-ն ընկած ժամանակահատվածում։
Միջոցառման մասնակիցներ`
Դեյվիդ Հոֆման, ԱՄն ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնակատար
Ռոմանոս Պետրոսյան՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար
Հրավիրվածների թվում են՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Կարեն Մուխսյանը։
Տեղեկությունների համար դիմել ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագիր, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Կիրակոսյանին, հեռ․՝ (095) 347743; (091) 498565, Էլ-փոստ: akirakosyan@engl.com։