Մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» ակցիային

  • 18-05-2021 11:00:00   | Армения  |  

Մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ք. Երևան, Արամի 1) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված  Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» ակցիային:
 
Մամուլի ասուլիսից հետո մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցներ՝ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա, ինչպես նաև ակտիվ աշխատանքային գործունեության համար կպարգևատրվեն Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով:
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
 
 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,
 
 ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը,
 
 Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը,
 
 Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
 
 
  -