Ա. Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված մամուլի ասուլիս և նամականիշի մարում
14-06-2021 11:15:00 | Армения |
Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 150–ամյակին:
Ասուլիսին կհաջորդի «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը (տուն-թանգարանի մշտական ցուցադրության սրահ, 2-րդ հարկ)։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյան
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյան
Ա․Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն
Մարինա Վարդանյան
Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի անդամ Դավիթ Ղազարյան
Նամականիշի մարումը կիրականացնեն՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյան
ՀՀֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյան
Գեղարվեստական մաս՝
Ա. Սպենդիարյանի «Գնչուհի» ստեղծագործությունը կոմպոզիտորի հուշասենյակում նրա դաշնամուրովառաջին անգամ կկատարեն «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Էլեն Խաչիկյանը և Արթուր Գրիգորյանը: