Բանավեճ՝ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում»

  • 17-06-2021 19:00:00   | Армения  |  

Հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում և Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջում ու յութուբյան ալիքում առցանց ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա նախընտրական բանավեճ «ՀՀ արտաքին քաղաքականություն, ԼՂ հարց․ անվտանգային հարցերը քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում» թեմայով:
 
Բանավեճին մասնակցելու հրավեր է ուղարկվել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, «Հանրապետություն» կուսակցությանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը, «Արդար Հայաստան» կուսակցությանը, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին:
 
Բանավեճի մասնակիցների թիվը համապատասխանեցված է հեռուստատաղավարի սահմանափակ տարածքին:
 
Բանախոսներ՝
1. Արմինե Խաչատրյան, «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
9. Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
11. Անահիտ Ադամյան, «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
18. «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» (ենթակա է հաստատման)
26. Հովսեփ Ղազարյան, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:
 
 
  -