Sputnik Արմենիա. ասուլիս՝ «Ինչպե՞ս պաշտպանել ազգային մշակույթը» թեմայով

  • 26-07-2021 14:00:00   | Армения  |  

ՀՀ Ազգային ժողովի վերջերս անցած ընտրություններում նախընտրական քարոզարշավի 25 մասնակիցներից միայն 10 կուսակցությունների և դաշինքների ծրագրերում հիշատակվել է մշակույթ բառը: Եվ միայն 2-ի մոտ են նշված այդ ծրագրերը կյանքի կոչելու մեխանիզմները։
 
Ազգային մշակույթը ազգային արժեք է։ Սա աքսիոմա է, բայց ինչպե ՞ս պահպանել և զարգացնել այն: Այս մասին հուլիսի 26-ին` ժամը 14։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսեն «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն ու Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
 
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:
 
Գործընկերները, եթե ունեք հարցեր, կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ հետաքրքրող թեմաների պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաեւ գրել telegram @Vardan_Aloyan.
 
Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ:
 
 
 
  -