Արմենպրես. Հայաստանում ժամանակավոր բնակվող Արցախի բնակիչներին ուղղված աջակցման ծրագրերը
27-07-2021 12:00:00 | Армения |
ՀՈՒԼԻՍԻ 27-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանի, ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ասուլիսը։
Թեմա- Հայաստանում ժամանակավոր բնակվող Արցախի բնակիչներին ուղղված աջակցման ծրագրերը:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ Youtube-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: