Արմենպրես. Հետպատերազմյան շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի ընթացքը
28-07-2021 11:00:00 | Армения |
ՀՈՒԼԻՍԻ 28-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի, ՀՀ ԱԻՆ Հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանի ասուլիսը։
Թեմա- Հետպատերազմյան շրջանում պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի ընթացքն, իրականացվող աշխատանքները:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ Youtube-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: