Մեդիա կենտրոն. Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ
02-08-2021 13:30:00 | Армения |
Օգոստոսի 2-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Հայհոյանքը քրեականացվեց. հին խորհրդարանի վերջին «կարևոր» նախագիծը. հաշիվ են մաքրելու ԶԼՄ-ների հե՞տ» թեմայով:
Բանախոսներ՝
- Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ,
- Արա Ղազարյան, իրավաբան, մեդիա իրավունքի մասնագետ։
Հուլիսի 30-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին «ծանր վիրավորանք» հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։