Մեդիա կենտրոն. «ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու հետևանքները»

  • 29-09-2021 11:00:00   | Армения  |  

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «ԵԽԽՎ ընդունած բանաձևի նշանակությունն ու հետևանքները» թեմայով:
 
Բանախոսներ՝
 
Սիրանուշ Սահակյան՝ ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան
Դավիթ Ամիրյան՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» ծրագրերի գծով փոխտնօրեն
Տաթևիկ Մանուկյան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական
 
Սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի տարելիցի օրը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև:
 
Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում հավաքագրած տեղեկությունների հիման վրա համանուն զեկույցը պատրաստել էր իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը։
 
Զեկույցն ու բանաձևն անդրադառնում են զոհերի ու վիրավորների, ռազմագերիների ու անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև պատերազմական հանցագործություններին։
 
 
  -