Չորս Ավետարանիչների տոնի օրն Արտաշատի եկեղեցու բակում բացօթյա համերգ կկազմակերպվի

  • 16-10-2021 13:00:00   | Армения  |  

 
Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնի օրը՝ հոկտեմբերի 16-ին, Մասյացոտնի թեմի, Արտաշատ քաղաքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում հավարտ Սուրբ Պատարագի ժամը 13։00-ին տեղի կունենա բացօթյա համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան)։
 
Միջոցառումն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Մասյացոտնի թեմի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
 
 
  -