Տեսակամուրջ. ՌԴ վաստակավոր բժիշկը կպատասխանի Covid-19-ի հետ կապված բոլոր հարցերին

  • 18-10-2021 16:00:00   | Армения  |  

 
Հոկտեմբերի 18-ին ՝ ժամը 16:00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա–Բիշքեկ–Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան–Թբիլիսի տեսակամուրջ, որի ընթացքում կխոսվի կորոնավիրուսային հիվանդացության հերթական պիկի, մահացության աճի, պատվաստանյութերի և պատվաստումների մասին։
 
Ի՞ նչ է արագ թեստավորումը, ո՞րն է դրա առավելությունը, պե՞տք է արդյոք թեստավորել երեխաներին: Ինչո՞ւ է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կոչվում «երիտասարդական»: Ե՞րբ ԵՄ-ն ու Ռուսաստանը կփակեն պատվաստումների սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման հարցը: Այս և այլ հարցերի կպատասխանի ռուս սենատոր, մանկաբույժ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -