Հրազդան համայնքի ս. Նարեկ եկեղեցուն կից կառուցվել է համաքաղաքային հուշահամալիր
16-10-2021 13:00:00 | Армения |
Հարգելի գործընկեր,
Տեղեկացնում ենք, որ Աիդա և Արսեն Ավետիսյանների ֆինանսավորմամբ Հրազդան համայնքի Մաքարավան թաղամասում, ս. Նարեկ եկեղեցուն կից կառուցվել է համաքաղաքային հուշահամալիր:
Հուշահամալիրի տարածքում կառուցվել է պատվո պատ, որտեղ տեղ են գտել ինչպես Հրազդան համայնքի, այնպես էլ շրջակա բնակավայրերի Ապրիլյան քառօրյա, 44-օրյա, և սահմանային ընդվզումների ժամանակ զոհված նահատակների լուսանկարները: Հուշահամալիրի կենտրոնում ձեռակերտ խաչքար է:
Վաղը` հոկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա հուշահամալիրի բացումը:
Բացման արարողությանը ներկա կլինեն Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր:
Խաչքարի օրհնությունը կկատարի Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: