ՀԲԸՄ Հայաստանում տեղի կունենա Արտակ Բարսեղյանի աշխատանքների ցուցահանդեսը
16-10-2021 17:00:00 | Армения |
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ին ՀԲԸՄ Հայաստանում տեղի կունենա տաղանդաշատ նկարիչ, բանաստեղծ, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացած Արտակ Բարսեղյանի աշխատանքների ցուցահանդեսը (2/2 Մելիք-Ադամյան փ.):
Արտակն իր ընտանիքի, ընկերների, աշակերտների հոգին էր, ջերմացնող և սեր սփռող արվեստագետը. նրա աշխատանքներն առ այսօր ջերմացնում են բոլորի սրտերը: Ցուցահանդեսին կարող եք տեսնել Արտակի 48 աշխատանքները, ինչպես նաև նրա կյանքի մասին պատմող այլ ցուցանմուշներ:
Ցուցահանդեսը կազմակերպվում է ՀԲԸՄ Հայաստանի և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ: Այն բաց կլինի մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը: