«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նոյեմբերի 27-ին, ժամը 19:00 տեղի կունենա «Աշխարհի պարեր» խորագրով համերգ։ Երեկոյին ելույթ կունենան Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա) և «Երևան» լարային քառյակը։
Համերգի ընթացքում կհնչեն Յոհաննես Բրամսի, Էդվարդ Գրիգի, Գաբրիել Ֆորեի, Էնրիկե Գրանադոսի, Կոմիտասի, Մորիս Ռավելի, Բելա Բարտոկի և Իգոր Ստրավինսկու ստեղծագործությունները։
Հանդիսատեսը կվայելի աշխարհի պարերի երաժշտական գեղեցիկ ներկապնակ։ Փոխադրումը` Գրիգոր Առաքելյանի։