Ասուլիս. «Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Բասկետբոլի կովկասյան լիգայի մրցախաղերը»

  • 27-11-2021 12:00:00   | Армения  |  

 
Նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում 2021-ի նոյեմբերի 29-ից 2022-ի ապրիլի 1-ը Բասկետբոլի կովկասյան լիգայի առաջին մրցախաղերի մեկնարկին:
 
Մրցաշարին մասնակցում են հայկական ու վրացական թիմեր։
 
Ասուլիսին ներկա կլինեն լիգայի տնօրեն Մելիք Սանդրոսյանը, լիգայի գլխավոր քարտուղար Ասյա Սանդրոսյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, ներկայացուցիչներ «Նոր Բայազետ», «Կիլիկիա», «Վահագնի Սիթի» թիմերից։
 
Կովկասյան բասկետբոլի լիգան հիմադրվել է 2021 թվականին։ Նպատակն է ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում պրոֆեսիոնալ բասկետբոլի զարգացումը, մարզիկների վարպետության բարձրացումը, Հայաստանի ազգային հավաքականի համար միջազգային փորձի հնարավորության ստեղծումը:
 
Ասուլիսը կհեռարձակվի Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
 
 
 
  -