«Հայաստանյան լրատվամիջոցներ. հրատապ խնդիրներ և լուծումներ» միջոցառում

  • 06-12-2021 13:00:00   | Армения  |  

Հարգելի գործընկերներ,
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց ձևաչափով «Հայաստանյան լրատվամիջոցներ. հրատապ խնդիրներ և լուծումներ» միջոցառմանը 2021 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 13.00-16.00 (մանրամասները՝ կից օրակարգում):
 
Zoom-ով անցկացվող հանդիպմանը կարող եք միանալ ստորև բերված հղումով:
 
Link: Join Zoom Meeting https://us02web.zoom.us/j/82167746138?pwd=c2MwSDF0R0VNbFZVTDJWMEUvTzU5Zz09 Meeting ID: 821 6774 6138 Passcode: 1234 
 
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ.  ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
 
Դեկտեմբերի 6, 2021, 13։00-16։00, 
Իբիս Երեւան կենտրոն (Հյուսիսային պող. 5/1)
 
12․30 Մասնակիցների գրանցում
 
13․00 Բացման խոսքեր,
Նիկո ՍԽԵՐՄԵՐՍ, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան 
Սեդա ՄՈՒՐԱԴՅԱՆ, Հանրային լրագրության ակումբի նախագահ
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ 
 
Վարող՝ Հերիքնազ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Երեւանի մամուլի ակումբի խմբագիր
 
13.30 ԶԼՄ-ների ինքնակարգավորման միջազգային փորձի կիրառելիությունը Հայաստանում
Բանախոս՝ Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Լրագրող, «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայան
 
14.20 Մեդիա աշխատողների անվտանգության առանձնահատկությունները. առաջարկներ եւ խորհուրդներ
Բանախոս՝ Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Հակամարտությունների լուսաբանման ծրագրի համակարգող, 
 
15.10 Հանրության առջեւ ԶԼՄ-ների թափանցիկությունը որպես լրագրության նկատմամբ լսարանի վստահության գրավական
Բանախոս՝ Լաուրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն
 
Միջոցառումը կազմակերպվել է Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող 
«Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակում Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) աջակցությամբ։
 
 
  -