Ասուլիս՝ ԱՏՁՄ կրթական ծրագրերի վերաբերյալ

  • 08-12-2021 12:00:00   | Армения  |  

Հարգելի՛ գործընկերներ,
 
Ս. թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում (Հակոբ Հակոբյան 3, Մերգելյան կենտրոն) տեղի կունենա ասուլիս ԱՏՁՄ կրթական ծրագրերի թեմայով։
 
Հիմնական թեմաներն են՝ «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնություն, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բացում Սյունիքում, ԱԹՍ լաբորատորիայի հիմնում Կապան քաղաքում։ 
 
Ասուլիսի բանախոսներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը,  ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։ 
 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ասուլիսին։ 
 
 
  -