Արմենպրես. Գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ» մրցույթ-նախագիծը

  • 19-01-2022 12:00:00   | Армения  |  

ՀՈՒՆՎԱՐԻ 19-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանի, «Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանի, «Էդիթ Պրինտ»  հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի, «Անտարես» հրատարակաչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի, «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.-  Գրքի տոնին ընդառաջ մեկնարկում է «Գրքապտույտ»  մրցույթ-նախագիծը. Հրատարակիչները կներկայացնեն նաև հետպատերազմյան ու հետքովիդյան շրջանում գործունեության միտումները:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
  -