ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի կունենա «Բաց դռների օր» միջոցառումը

  • 20-05-2022 12:00:00   | Армения  |  

Մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի կունենա «Բաց դռների օր» միջոցառումը:
 
Միջոցառման նպատակն է ներկայացնել՝
 
- ընդհանուր տեղեկություններ Ակադեմիայի մասին, 
- մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերը, դրանց առանձնահատկություններն ու առավելությունները,
- շարժունության ծրագրերը, արտերկրում ուսանելու հնարավորությունները, 
- Ակադեմիայի միջազգային կապերն ու համագործակցությունը,
- կարիերայի զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները, 
- ուսանողական կյանքը՝ իր ողջ հմայքով, 
- այլ օգտակար տեղեկություններ:
 
Միջոցառումը կմեկնարկի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը՝ իր բացման խոսքով, ժամը՝ 12:30, այնուհետև. 
- հաջողված շրջանավարտների ելույթներ` 12:45-13:15,
- ամբիոնների վարիչների կողմից կրթական ծրագրերի ներկայացում` 13:15-14:45,  
- շրջայց՝ 14:45:
 
Միջոցառումը տեղի կունենա Ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանում:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մայիսի 20-ին կայանալիք միջոցառումը:    
 
 
 
  -