Տեղի կունենա (KPI4HE) եւ (SIN-NEC) ծրագրերի ֆինանսավորմամբ կահավորված հիբրիդ լսարանի բացման արարողությունը
21-11-2024 11:00:00 | Армения |
Նոյեմբերի 21-ին, ժամը` 11:00-ին, Հյուսիսային համալսարանում (Ալեք Մանուկյան 15 ա, 5-րդ հարկ, 5/9 լսարան) տեղի կունենա «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) և «Կայունության և միջազգայնացման կարողություններ՝ Արևելյան հարևանության երկրների նորաստեղծ բարձրագույն կրթության հաստատությունների արդիականացման խթանման համար» (SIN-NEC) ծրագրերի ֆինանսավորմամբ կահավորված հիբրիդ լսարանի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, «Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, KPI4HE ծրագրի համակարգող Արսեն Ապրոյանը, SIN-NEC ծրագրի համակարգող Աննա Մարտիրոսյանը, այլ կառույցների ներկայացուցիչներ: